Jump to content

Ումբերտոյի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ումբերտոյի կամուրջ
Ponte Umberto I
Հռոմի արդարադատության պալատ և Ումբերտոյի կամուրջ
ԱնունովՈւմբերտո I
Երկիր Իտալիա
Տեղանք{{{2}}} Հռոմ
Տեսակկամուրջ
Հատում էՏիբեր
Երկարություն105 մետր
Բացման տարեթիվ1895
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
Քարտեզ
Քարտեզ

Ումբերտոյի կամուրջ (իտալ.՝ Ponte Umberto I), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը, կապում է Պիացցա դի Ուբերտոն Հռոմի արդարադատության պալատին Պոնտե և Պրատի շրջաններում[2][3]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ումբերտոյի կամուրջը գիշերով

Կամուրջը նախագծել է ճարտարապետ Անջելո Վեսկովալին, որը նաև նախագծել է Պոնտե Ռեջինա Մարգերիտա կամուրջը։ Կառուցվել է 1885-1895 թվականներին։ Նվիրվել է Իտալիայի Ումբերտո I թագավորին։

Կամուրջը կազմված է երեք կամարից, որոնք պատված են տրավերտինով։ Երկարությունը 105 մ է, լայնությունը՝ 20 մ։ Կամրջի շինարարությունը տևել է 10 տարի։ 1895 թվականի սեպտեմբերի 22-ին կամրջի բացման արարողությանը ներկա են եղել Ումբերտո I թագավորն ու նրա կինը՝ Մարգերիտա Սավոյային։ Բացումից հետո թագավորական ընտանիքն այցելել է կից արդարադատության պալատ, որը կառուցվում էր այդ ժամանակ։

Կամրջի կառուցման նպատակն էր հասանելի դարձնել պալատը, ինչպես նաև տալ նրան գեղագիտական լրացում։ Կամրջի կառուցումը կազմել է 2 միլիոն 800 հազար լիր[4]։

Հռոմի մետրոպոլիտենի С գծի կառուցումից հետո հնարավոր կլինի Ումբերտոյի կամուրջ հասնել Ռիսորջիմենտո կայարանից։ Իսկ եթե կառուցվի չորրորդ գիծը, այնտեղ կարելի է հասնել Սան Սիլվեստրո կայարանից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Վիկին սիրում է հուշարձաններ։ Իտալիա — 2012.
  2. Armando Ravaglioli. Roma anno 2750 ab Urbe condita. Storia, monumenti, personaggi, prospettive. — Roma: Tascabili Economici Newton, 1997. — С. 53. — ISBN 88-8183-670-X.
  3. Claudio Rendina. Enciclopedia di Roma. — Roma: Newton Compton Editori, 2005. — С. 1272. — ISBN 88-541-0304-7.
  4. Ponte Umberto I. (իտալերեն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ravaglioli, Armando (1997). Roma anno 2750 ab Urbe condita. Storia, monumenti, personaggi, prospettive. Rome: Tascabili Economici Newton. ISBN 88-8183-670-X.
  • Rendina, Claudio (2005). Enciclopedia di Roma. Rome: Newton Compton Editori. ISBN 88-541-0304-7.